FM97.5 / LIVE

Արտակարգ իրավիճակ, ամբողջ երկրի մասշտաբով , 1 ամսով, մինչև, 2020 թվականի ապրիլի 21-ը

მთავარიკორონავირუსი 24.03.2020
"Վրաստանի կառավարությունը և ես, այսօր դիմում ենք Վրաստանի նախագահին ամբողջ երկրի մասշտաբով մինչև 2020 թվականի ապրիլի 21-ը արտակարգ իրավիճակ հայտարարելու համար",- այս մասին հայտնեց Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան.

Արտակարգ իրավիճակ, ամբողջ երկրի մասշտաբով , 1 ամսով, մինչև, 2020 թվականի ապրիլի 21-ը

Հետևաբար, ի սկզբանե ստեղծեցինք միջգերատեսչական համակարգող խորհուրդ, որն ընդունեց
հատուկ որոշումներ- կոնկրետ արդյունքների հասնելու համար:
Ուզում եմ թվարկել այն որոշումները, որոնք միջգերատեսչական խորհրդի կողմից ընդունվեց

1. Դադաեցրեցինք ուսումնական գործընթացը;
2. Զորակոչը;
3. Հանրային բաժնում աշխատողների մեծ մասին անցկացրեցինք հեռական աշխատելու և էլեկտրոնային
ծառայություն մատուցելու ռեժիմի;
4. Մասնավոր բաժնին խորհուրդ տրվեց ծառայել նույն օրինակին;
5. Քայլ առ քայլ արգելեցինք ինչպես օդային, այնպես էլ ցամաքային տեղաշարժը, արգելեցին օտար երկրի
քաղաքացիների մուտքը Վրաստան
6. Սահմանեցինք կարանտինային գործընթացներ, խստացրեցինք ինքնամեկուսացման կարգերը
պաշտպանելու հսկողությունը;
7. Փակեցինք լեռնադահուկային հանգստավայրերը;
8. Արգելվեց միկրոավտոբուսների տեղաշարժը;
9. Դադարեցվեց տարբեր տեսակի մասշտաբային միջոցառումներ անցկացնելը – ինչպես մշակութային,
այնպես էլ սպորտային;
10. Խորհուրդ տվեցինք փակել առևտային կենտրոնները, ստրատեգիական նշանակության
ենթակառուցվածքի շրջանակներում սահմանված օբյեկտներից և մթերային և դեղատնային, բանկային
ծառայություններից բացի;

Այս ամենը ուղղված էր կորոնավիրուսի առաջին փուլը դադարեցնելու դեմ, որը հիմնականում օտար
երկրներից ներմուծած վարակի փուլ էր ներկայացնում։

Այսօրվա դրությամբ, մենք կարող ենք փաստը կայունացել այն քանակի վարակվածներով, որոնք մենք այսօր
ունենք և հատկապես, ուզում եմ ընդգծել քանակի աճը կարանտինային գոտում, սա արդեն վկայում է այն
մասին, որ մենք անցնում ենք վարակի տարածման հաջորդ – ներքին տարածման փուլ, որը պահանջում է
լրացուցիչ և հատուկ նորմեր, ինչպես կառավարության, այնպես էլ բիզնեսի և հասարակության կողմից», -
նշեց կառավարության ղեկավարը: Նրա հայտարարությամբ, այս փուլում, հիմնական խնդիրն է և պետք է
լինի վարակի մասսային տարածման կանխարգելումը։

«Բոլոր ֆիզիկական և իրավաբանական անձինք պարտավոր են պահպանել արտակարգ իրավիճակի
ռեժիմը: Հակառակ դեպքում կառաջանա արտակարգ իրավիճակի ռեժիմի խախտում: Վարչական
պատասխանատվություն –տուգանք ֆիզիկական անձանց համար 3000 լարիի սահմաններում, իսկ
իրավաբանական անձանց համար-15000 լարիի սահմաններում; նույն արարքը կրկնելու դեպքում անձը

կենթարկվի քրեական պատասխանատվության, մասնավորապես՝ ազատազրկման 3 տարի ժամկետով:
Իրավապահ մարմինները արտակարգ իրավիճակի ժամանակ, հիմնված ռեժիմը պաշտպանելու
համար, հաշվի առնելով Վրաստանի օրենսդրության կանոնները, պետք է դիմեն համապատասխան
միջոցների»,-հայտարարեց Գիորգի Գախարիան:

Վարչապետն ասաց, որ նախագահի համաձայնությունից
հետո, կառավարության որոշումը կհաստատվի խորհրդարանի կողմից և բոլոր այս
գործողություններին կտրվի պարտադիր բնույթ:

«Սա կլինի այն ցանկը, որով մենք կդիմենք Վրաստանի նախագահին: Այս գործողություններից մի
քանիսն արդեն ներկայացված է, բայց պետք է հաշվի առնել, որ այս պահանջները կառավարության
կողմից կրում էին միայն խորհրդի բնույթ: Այն բանից հետո, երբ նախագահը կընդունի մեր որոշումը
և դա կհաստատվի խորհրդարանի կողմից, բոլոր այս գործողություններին կտրվի պարտադիր
բնույթ»,-հայտարարեց Գիորգի Գախարիան:

Ըստ վարչապետի հայտարարության, կառավարության հիմնական խնդիրը, առաջին հերթին
քաղաքացիների առողջության և երկրի տնտեսության մասին հոգ տանելն է,որպեսզի նվազագույնի
հասցնենք վնասը, որը բխում է գլոբալ մարտահրավերից:
Ըստ վարչապետի հայտարարության, կառավարությունը շատ լավ է հասկանում Վրաստանի
յուրաքանչյուր քաղաքացու նեղությունը, որոնք կորցրեցին, կամ հնարավոր է կորցնեն աշխատանքը,
համապատասխանաբար, եկամուտը:

Դրա համար էլ, բացի այն ծրագրից, որը կառավարությունն արդեն պատրաստել է, տնտեսության
կոնկրետ ոլորտներին օգնելու համար, մոտ օրերին կներկայացվի ծրագիր, մեր քաղաքացիների
հատուկ նպատակներին ծառայելու համար, որը կունենա հատուկ նպատակ այն բանի համար, որ
մարդկանց, ովքեր կորցրել են աշխատանքը, կառավարությունը մաքսիմալ օգնի»,-հայտարարեց
կառավարության ղեկավարը:

Ըստ վարչապետի, միջգերատեսչական խորհուրդը առանձնացրեց 4 հիմնական ուղղություն, որի
համակարգային կառավարումը նույնպես կապված է Վրաստանի կառավարության գործողության
արդյունավետության հետ, նույնիսկ արտակարգ իրավիճակի պայմաններում:
Գիորգի Գախարիան խոսեց նշված ուղղությունների մասին և անվանեց համապատասխան
ուղղությունների պատասխանատու անձանց:

«Սա առաջին հերթին առողջապահության ուղղությունն է, որի համար պատասխանատու է
առողջապահության նախարար՝ Էկատերինե Տիկարաձեն: Երկրորդը, քաղաքացիական կարգն ու
անվտանգությունն է, որի համար պատասխանատու է պարոն Վախտանգ Գոմելաուրին: Երրորդը՝
սնունդը, սննդով բավարարելը, լոգիստիկա և փոխադրում, որի համար պատասխանատու է պարոն
Լևան Դավիթաշվիլին և չորրորդ՝ մակրոտնտեսական ցուցանիշները և տնտեսական վնասները
նվազեցնելու, իսկ հետագայում արդեն արագ վերականգնումը: Այս ուղղությամբ պատասխանատու է
տիկին Մայա Ցքիտիշվիլին»,- հայտարարեց Գիորգի Գախարիան:

Կառավարության ղեկավարը շնորհակալություն հայտնեց ոստիկաններին, բուժաշխատողներին,
մթերային խանութների գանձապահներին, կոնսուլտանտներին և դեղատան աշխատողներին:

«Առաջին հերթին ուզում եմ շնորհակալություն հայտնել յուրաքանչյուր ոստիկանի,
շնորհակալություն եմ ուզում հայտնել յուրաքանչյուր բուժաշխատողի, որոնք 24 ժամվա ընթացքում
պայքարում են մեր քաղաքացիների առողջության համար, ուզում եմ շնորհակալություն հայտնել այն
կազմակերպություններին, մթերային խանութների գանձապահներին, կոնսուլտանտներին, դեղատան
ոլորտում աշխատողներին, որոնք այսօր էլ աշխատում են, վաղն էլ վարակի պայմաններում
կշարունակեն աշխատել մեր քաղաքացիների համար, որպեսզի նրանց ծառայեն: Մեզ համար
ամենակարևորն է նախօրոք կանխարգելող քայլ գործելը, որն այժմ մենք կատարում ենք, որ բոլորս
միասին՝ կառավարությունը, ղեկավարությունը, քաղաքացիական ոլորտը, բիզնեսը և իհարկե մեր
քաղաքացիները, այս վիրուսը կանխարգելենք: Եվս մեկ անգամ ուզում եմ նշել, որ մենք այս
փորձությունից, այս ծանր մարտահրավերից դուրս կգանք հաղթանակով»,-հայտարարեց Գիորգի
Գախարիան:

Ըստ կառավարության ղեկավարի, կարևոր է կանխարգելիչ քայլեր ձեռնարկել, որ բոլորը միասին՝
կառավարությունը, ղեկավարությունը, քաղաքացիական ոլորտը, բիզնեսը և քաղաքացիները
հաղթահարեն այս վարակը:

Ի՞նչ է նոր կորոնավիրուսը (COVID-19)


30.03.2020 პირველი არხის ეთერში 'ტელესკოლა' დაიწყო

30.03.2020 30 მარტიდან პრაქტიკოს მასწავლებელთა და მასწავლებლობის მსურველთა რეგისტრაცია იწყება

20.03.2020 რა პრობლემებს აწყდებიან სამცხე-ჯავახეთის სკოლებში დისტანციური სწავლებისას

16.03.2020 განათლების სამინისტროს რეკომენდაციები სასწავლო დაწესებულებებს

22.04.2014 ჯილეხისა და თურქულის ვაქცინაცია დაიწყო

08.04.2014 ასპინძის საავადმყოფოს ექიმებმა შპს „ადითს“ სასამართლო მოუგეს

05.04.2014 რა იცვლება სასწრაფო სამედიცინო დახმარებაში?

21.03.2014 საქართველოში ჰოსპიტალური საწოლების რაოდენობამ იკლო

05.04.2020 სომხური სამოციქულო ეკლესია ‘წახკაზარდს’ იგივე ბზობას აღნიშნავს

05.04.2020 ბზის მოჭრაზე კონტროლი მკაცრდება

05.04.2020 '4 დღეში დაახლოებით 45 დაჯარიმების შემთხვევა გვაქვს' – ამირანაშვილი საგანგებო მდგომარეობის რეჟიმის დარღვევაზე

05.04.2020 გაიხსნება თუ არა ორშაბათს ახალციხის ბაზარი – ბესიკ ამირანაშვილის განმარტება

24.12.2013 ბორჯომში ახალ წელს ერთი დღით ადრე იზეიმებენ

27.11.2013 რეჟისორი ვახტანგ ბერიძე მესხეთის თეატრს მადლობას უხდის

25.10.2013 ახალციხეში ანსამბლ „სეუს“ კონცერტი მიმდინარეობს

24.10.2013 მესხეთის თეატრში "წვიმის გამყიდველს" წარმოადგენენ

13.03.2020 სანამ მარცვალი ჩამოიცლება - უდელი მეწისქვილეს ამბავი [ფოტო/ვიდეო]

12.03.2020 ეკო-დერეფნის დამცველი ბუნების ქომაგები ადიგენიდან [ფოტო/ვიდეო]

03.03.2020 ლავაში, თაფლი და ‘ტაროსიკები’ - როგორია ტრადიციული სომხური ქორწილი [ვიდეო]

28.02.2020 რელიგიური უმცირესობების გასაჭირი - ვის აფინანსებს ხელისუფლება [ფოტო/ვიდეო]

მსგავს თემაზე

Կենսաթոշակի թողարկման կարգը փոխվում է

Ի՞նչ է նոր կորոնավիրուսը (COVID-19) ®
Ի՞նչ է նոր կորոնավիրուսը (COVID-19)
Լիբերթիի ծրագիրը ապրիլ ամսվա կենսաթոշակների նախապես փոխանցման հետ կապված վերաբերում է բոլոր տարիքի կենսաթոշակառուներին ®
ახალციხეში უფასო სასადილოს ბენეფიციარებისთვის საკვების ბინაზე მიწოდება გრძელდება ®
სომხურენოვანი საინფორმაციო გამოშვება – 27 თებერვალი [Audio]
§ՇԱԲԱԹՎԱ ՇԵՇՏԱԴՐՈՒՄՆԵՐԸ¦. ԿԱՐՏՈՖԻԼԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ  [Video]