FM97.5 / LIVE

Լիբերթիի ծրագիրը ապրիլ ամսվա կենսաթոշակների նախապես փոխանցման հետ կապված վերաբերում է բոլոր տարիքի կենսաթոշակառուներին ®

მთავარისიახლე, რეკლამა 03.04.2020
Մարտի 21-ին, «Լիբերթի» բանկն, իր նախաձեռնությամբ և ռեսուրսներով հատկացրեց 100 միլիոն լարի, առավել ռիսկային խմբում գտնվող 70-ից բարձր տարիքի թոշակառուների ապրիլ ամսվա կենսաթոշակի նախապես փոխանցման համար.

Լիբերթիի ծրագիրը ապրիլ ամսվա կենսաթոշակների նախապես փոխանցման հետ կապված վերաբերում է բոլոր տարիքի կենսաթոշակառուներին ®

Այս նախաձեռնության հիմնական նպատակը 70 տարեկանից բարձր մարդկանց կենսաթոշակ ստանալու համար, բանկ գնալու անհրաժեշտության նվազեցումն է և անհրաժեշտության դեպքում, տարեց քաղաքացիների հոսքի բաշխումը, թոշակ ստանալու ժամանակ և, որ ավելի կարևոր է պաշտպանել նրանց հնարավոր վիրուսով վարակվելու բարձր վտանգից:
«Լիբերթի» բանկին կենսաթոշակառուների հոսքի վերաբաշխման հարցում Վրաստանի կառավարությունը ամբողջությամբ աջակցում է, և այդ պատճառով որոշվել է, որ վիրուսի տարածումը կանխելու նպատակով Վրաստանի կառավարությունը կհատկացնի համապատասխան գումար, որի միջոցով այս ծրագրով օգտվել կկարողանա ցանկացած տարիքի թոշակառու:
Մարտի 28-ից կանխիկ կենսաթոշակ կարող է տրվել միայն նախապես սահմանված բանկի գրաֆիկով, որը կարող եք դիտել www.myliberty.ge կայքում: Անհրաժեշտության դեպքում զանգահարեք 032208 բջջային և 208 քաղաքային հեռախոսահամարներին:
Մարտի 28-ից, յուրաքանչյուր կենսաթոշակառու, քարտին փոխանցված թոշակը կարող է օգտագործել առևտրի կենտրոններում և դեղատներում, ամենուրեք որտեղ հնարավոր է վճարել քարտով:
“Ես կցանկանայի շեշտել և հորդորել բոլորին չթողնել մեր տատիկներին ու պապիկներին, մայրիկներին և հայրիկներին տներից դուրս, մինչև համոզված չլինեն, որ անհրաժեշտության դեպքում կարող են կանխիկ թոշակ ստանալ: Միևնույն ժամանակ, իրենց քարտով նրանք միշտ կկարողանան օգտվել մթերային խանութներից և դեղատներից “, - ասաց «Լիբերթի» բանկի գլխավոր գործադիր տնօրեն Վասիլ Խոդելին:
«Ապրիլյան կենսաթոշակ նախօրոք 60+» - Հաճախակի տրվող հարցեր
1. Ո՞ւմ է վերաբերում ապրիլյան կենսաթոշակի նախoրոք ֆոխանցման նախագիծը:
Ապրիլյան կենսաթոշակը նախօրոք փոխանցվել է բոլոր թոշակառուներին, ովքեր ստանում են տարիքային կենսաթոշակ: Այլ տեսակի թոշակ ստացողների համար կենսաթոշակը կփոխանցվի ստանդարտով ամսի 14-ին:
2. Ե՞րբ ես կկարողանամ օգտագործել ապրիլ ամսվա նախօրոք փոխանցված կենսաթոշակը:
Քարտով վճարելիս, կենսաթոշակը անհապաղ հասանելի կլինի ցանկացած առևտրի կենտրոններում և դեղատներում, իսկ կանխիկ գումարը հասանելի կլինի միայն բանկի կողմից սահմանված գրաֆիկով: Կանխիկացման գրաֆիկը կարելի է գտնել ինտերնետային կայքում ՝ www.myliberty.ge (ամսաթիվը տեսնելու համար, կայքում պահանջվում է մուտքագրել 11 նիշանոց անձնագրի համարանիշ) կամ զանգահարեք 032 208 (բջջային) 208 (քաղաքային) հեռախոսահամարներին:

3. Ի՞նչպես վարվել, եթե ես չեմ ցանկանամ նախօրոք ստանալ իմ ապրիլյան կենսաթոշակը:
Գումարը փոխանցվում է բոլոր տարիքային կենսաթոշակ ստացողներին, բայց դուք կարող եք այն ծախսել ըստ ցանկության: Գումարը բանկային հաշվից հանելը անվճար է:
4. Եթե ես 60 տարեկան կամ ավելի բարձր տարիքի եմ, ես իրավունք ունե՞մ «Կենսաթոշակ փոխանցումից առաջ» ծառայությունից օգտվել:
Եթե դուք 60 տարեկան և ավելի մեծահասակ եք, ապա ապրիլ ամսվա ընթացքում չեք կարողանա օգտվել «Կենսաթոշակ փոխանցումից առաջ» ծառայությունից, քանի որ կենսաթոշակն արդեն փոխանցված է: «Կենսաթոշակ փոխանցումից առաջ» ծառայությունից օգտվել կարող են այն թոշակառուները, որոնց կենսաթոշակը դեռ չի փոխանցվել, կփոխանցվի ապրիլի 14-ին:
5. Ծրագրի շրջանակներում ապրիլյան ամբողջ կենսաթոշակը փոխանցվել է՞:
Այո, ձեր ապրիլյան կենսաթոշակը փոխանցված է ամբողջությամբ, ներառյալ կենսաթոշակային հավելավճարը:
6. Նախատեսո՞ւմ է կոմիսիոն վճար այս նախագիծը:
Ոչ, ապրիլյան կենսաթոշակը նախապես փոխանցվել է ավագ սերնդի անվտանգության համար ՝ «Լիբերթիի» նախաձեռնությամբ: Նախագծի համաձայն կենսաթոշակն անվճար է:
7. Ապրիլյան կենսաթոշակը նախապես փոխանցվել է՞, թե ոչ ծառայածներին, վերապրածներին և հաշմանդամներին:
Ապրիլյան կենսաթոշակը վերաբերում է միայն տարիքային թոշակառուներին:
8. Ե՞րբ է անցնող գանձապահ օպերատորը կենսաթոշակս իմ տուն բերելու:
Մարտի 28-ից 10 օրացուցային օրվա ընթացքում:
9. Եթե այսօր կենսաթոշակ ստացող անձը դիմել է բնակարանային մատուցման ծառայությանը, արդյո՞ք նրանք կկարողանան այս 10 օրվա ընթացքում տանել նախապես փոխանցված թոշակը:
Կենսաթոշակ ստացողին, ով այսօր է բնակարանային մատուցման ծառայությանն դիմել, գանձապահ օպերատորը կսպասարկի ապրիլի 14-ից 8 աշխատանքային օրվա ընթացքում:
10. Ե՞րբ կստանամ SMS:
Դուք կստանաք SMS, հենց որ ապրիլի կենսաթոշակը նախապես փոխանցվի (մարտի 28-ին): Փոխանցված գումարը անհապաղ հասանելի կլինի քարտով վճարելիս և SMS- ում նշված ամսաթվում դուք կկարողանաք նաև գումարը կանխիկացնել բանկոմատից կամ սպասարկման կենտրոնից: Ամսաթիվը կարող եք ստուգել նաև www.myliberty.ge կայքում.


30.06.2020 საფეხური: როგორ ჩატარდება ეროვნული გამოცდები [აუდიო]

27.06.2020 აბიტურიენტებს საგამოცდო ბარათის ამობეჭდვა დღეიდან შეუძლიათ

26.06.2020 სამცხე–ჯავახეთიდან აბიტურიენტები სომხეთში წასვლას შეძლებენ – სომხური მედია

26.06.2020 სომეხი აბიტურიენტები ეროვნული გამოცდების ჩასაბარებლად ერევანში ვერ მიდიან

22.04.2014 ჯილეხისა და თურქულის ვაქცინაცია დაიწყო

08.04.2014 ასპინძის საავადმყოფოს ექიმებმა შპს „ადითს“ სასამართლო მოუგეს

05.04.2014 რა იცვლება სასწრაფო სამედიცინო დახმარებაში?

21.03.2014 საქართველოში ჰოსპიტალური საწოლების რაოდენობამ იკლო

01.07.2020 პოლიციელებს ხელფასი 125 ლარით გაეზარდათ

01.07.2020 70 წელს ზემოთ პენსიონერებისთვის პენსია 30 ლარით იზრდება

01.07.2020 შშმ პირებს პენსია 30 ლარით ეზრდებათ

30.06.2020 სარო – დევების სამფლობელო

24.12.2013 ბორჯომში ახალ წელს ერთი დღით ადრე იზეიმებენ

27.11.2013 რეჟისორი ვახტანგ ბერიძე მესხეთის თეატრს მადლობას უხდის

25.10.2013 ახალციხეში ანსამბლ „სეუს“ კონცერტი მიმდინარეობს

24.10.2013 მესხეთის თეატრში "წვიმის გამყიდველს" წარმოადგენენ

13.03.2020 სანამ მარცვალი ჩამოიცლება - უდელი მეწისქვილეს ამბავი [ფოტო/ვიდეო]

12.03.2020 ეკო-დერეფნის დამცველი ბუნების ქომაგები ადიგენიდან [ფოტო/ვიდეო]

03.03.2020 ლავაში, თაფლი და ‘ტაროსიკები’ - როგორია ტრადიციული სომხური ქორწილი [ვიდეო]

28.02.2020 რელიგიური უმცირესობების გასაჭირი - ვის აფინანსებს ხელისუფლება [ფოტო/ვიდეო]

მსგავს თემაზე

Կենսաթոշակի թողարկման կարգը փոխվում է

Լիբերթի բանկն կենսաթոշակների նախնական փոխանցման  ուղղությամբ 100 միլիոն լարանոց  ծրագիրը շարունակում է իր ռեսուրսներով ®
Երեկվանից մարզերում սահմանվել են ավտոմեքենաներով տեղաշարժվելու արտոնություններ

Լիբերթի բանկը GPI հոլդինգի-ի հետ սկսում է ագրոապահովագրության նախագիծը ®
Ի՞նչ է նոր կորոնավիրուսը (COVID-19) ®
Արտակարգ իրավիճակ, ամբողջ երկրի մասշտաբով , 1 ամսով, մինչև, 2020 թվականի ապրիլի 21-ը
Ի՞նչ է նոր կորոնավիրուսը (COVID-19)